Ադրբեջանը նոր դեսպան ունի ՌԴ–ում![]() 1 հոկտեմբերի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր դեսպան ունի ՌԴ–ում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնում է նշանակվել Ռահման Մուստաֆաևը։ Նա կփոխարինի Փոլադ Բյուլբյուլօղլիին, որն Ադրբեջանի դեսպանն էր ՌԴ–ում 2006 թվականից ի վեր, հայտնում է Haqqin.az-ը։ Մուստաֆաևը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ–ի շրջանավարտ է, վերջին շրջանում ղեկավարում էր Նիդերլանդներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, նաև համատեղության կարգով Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։ Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |