Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը ղեկավարում էր կառույցը 10 տարի։

Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում, հատուկ նիստում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ռյուտեն հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջնայնությունը լինելու է ՆԱՏՕ–ի հզորացումն ու օգնությունն Ուկրաինային։

Ռյուտեն ՆԱՏՕ–ի 14–րդ գլխավոր քարտուղարն է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---