Ադրբեջանը դժգոհ է Օբամայի վարչակազմից

PanARMENIAN.Net - Շարունակվում է հեռակա «լեզվակռիվը» ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Ադրբեջանի նախագահական վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի միջեւ: ԱՊԱ-ին տված հարցազրույցում Մ.Բրայզան փորձել է հերքել Մամեդովի հայտարարություններն այն մասին, թե բանակցությունները Պրահայում ձախողվեցին: Բրայզան կրկին հաստատել է, որ Պրահայում նախագահներն առաջին անգամ համաձայնության եկան հիմնարար սկզբունքների վերաբերյալ եւ չհամաձայնվեց Մամեդովի հետ այն հարցում թե Պրահայում հայտարարություն է տարածվել, որը համաձայնեցված չէր Բաքվի հետ: «Ես միջնորդ եմ եւ գնահատական եմ տալիս գործընթացներին: Որպես միջնորդ իմ աշխատանքը կայանում է նրանում, որ դիտարկեմ եւ խրախուսեմ բանակցությունները, արդյունքի հասնելու համար: Իմ աշխատանքի մեկ այլ մասը բնութագրելն է այն, ինչ ես տեսնում եմ եւ ես իմ կարծիքն եմ հայտնում որպես համանախագահ»,-մեջբերում է Բրայզային ադրբեջանական «Զերկալոն» իր այսօրվա հոդվածում:



Մերժելով Մամեդովի մեղադրանքները, Բրայզան հայտարարել է, թե Մամեդովը ներկա չի եղել այդ հանդիպումներից եւ ոչ մեկին եւ կարող է իմանալ, թե ինչ է այնտեղ կատարվում: «Նա, կասկածի տակ առնելով իմ պրոֆեսիոնալիզմը, ասում է, թե, հնարավոր է, որ ես սխալ եմ տեղեկացնում պետքարտուղարին ու նախագահին: Զեկուցելով ղեկավարությանը, ես միանշանակ կոնկրետ եւ որքան հնարավոր է հստակ եմ հաղորդում իմ կարծիքը»,-գրում է «Զերկալոն»:



Թերթը նշում է, որ անմիջապես հետեւել է Մամեդովի պատասխանը: Այս անգամ մեղադրանքները լսվել են ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին, մասնավորապես, Բրայզայի հասցեին: Մամեդովը հեռու է գնացել եւ մեղադրել է ԱՄՆ նախագահ Օբամայի ողջ վարչակազմին հայամետ տրամադրությունների մեջ: Հազիվ թե կարելի է ակնկալել հունիսին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» ընդունման կամ «Լաչինի միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածության հասնելու վերաբերյալ«: «Թուրան» գործակալությանն է ասել Ն.Մամեդովը:



«Զերկալոն» նշում է, որ Մամեդովի տոնը Բրայզայի հետ հեռակա բանավեճում որոշ հարցեր է առաջացնում: Առաջինը, նման կոշտ տոնը հատուկ չէ Մամեդովին, որը հայտնի է որպես չափազանց հանդարտ եւ հավասարակշռված մարդ: Բացի այդ, լինելով նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, Մամեդովը զրկված է իր մասնավոր կարծիքը նման կարեւոր հարցերի շուրջ հայտնելու հնարավորությունից:



«Նման կարեւոր հարցերի շուրջ նրա հայտարարություններն ընկալվում են որպես պաշտոնական Բաքվի դիրքորոշում: Տպավորություն է ստեղծվում, որ միայն Արեւմուտքն ընդհանուր առմամբ եւ ԱՄՆ մասնավորապես մեղավոր են նրանում, որ մինչ օրս չի հաջողվում կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի»,-գրում է «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---