Աճեմօղլուն Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսագիտության բնագավառում![]() 14 հոկտեմբերի 2024 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի հետ միասին, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում։ Մրցանակը շնորհվել է «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության մասին» հետազոտության համար։ Մրցանակի դափնեկիրներն իրենց հետազոտություններում ցույց են տվել, որ բարգավաճման տարբեր մակարդակների պատճառներից մեկը գաղութատիրական շրջանում ստեղծված հասարակական ինստիտուներն են եղել։ Այն երկրներում, որոնք այդ ժամանակ աղքատ են եղել, հաճախ ներդրվել են ներառական ինստիտուտներ, որոնք պաշտպանում էին հանրության լայն շրջանակների գույքային իրավունքները և թույլ էին տալիս բոլոր քաղաքացիներին մասնակցել տնտեսական հարաբերություններին՝ շահույթ ստանալու նպատակով։ Այլ երկրներում գործող տնտեսական ինստիտուտները բացառում էին բնակչության լայն շրջանակներին եկամուտների բաշխումից և դրանով է բացատրվում այն, որ թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։ Տարոն Աճեմօղլուն հայազգի տնտեսագետ է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, որը ծնունդով Թուրքիայից է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |