Լավրով․Թբիլիսիի հետ շփումներ ունենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով

Լավրով․Թբիլիսիի հետ շփումներ ունենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպման ավարտին հայտարարել է, որ Մոսկվան շփումներ ունի Թբիլիսիի հետ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատն միջոցով։

«Մենք շփումներ ունենք Թբիլիսիի հետ՝ Շվեյցարիայի դեսպանությանը կից շահերի ներկայացման բաժանմունք ունենք։ Այնտեղ աշխատում են մեր դիվանագետները, որոնք, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ունեն քննարկելու ընթացիկ հարցերը, առաջին հերթին՝ առևտրի, զբոսաշրջության ոլորտում, համակարգելու անմիջական շփումները Վրաստանի համապատասխան իշխանությունների հետ»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Հենց որ Վրաստանում որոշեն, ցանկացած պահի կարող են գալ և զբաղեցնել իրենց աթոռը «3+3» ձևաչափով հանդիպումներում։ Նրանց աթոռը միշտ կա և Վրաստանի համար դռները միշտ բաց են»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Վրաստանը չի մասնակցում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումներին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---