Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ![]() 19 հոկտեմբերի 2024 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նա գլխավորում է այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո, հայտնում է Armsport-ը։ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքը չի փոխվում արդեն երկու տարի․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։ Ինչ վերաբերում է ակումբներին, ապա ամենաթանկարժեք կազմն ունի «Ինտերը», որի ամբողջ կազմի ընդհանոր տրանսֆերային արժեքը գնահատվում է 677 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Յուվենտուսն» է՝ 594 մլն եվրո, իսկ երրորդը՝ «Միլանը» (562 մլն)։ Լավագույն հնգյակում են նաև «Ատալանտան» և «Նապոլին»։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |