Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները![]() 19 հոկտեմբերի 2024 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին: 400 տարի անց վերջապես բացվում են եկեղեցու իրական որմնանկարները, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Պետբյուջեից 137 միլիոն դրամ է հատկացվել։ Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր: Հայ մասնագետներին օգնում են արտերկրի գործընկերները: Գնդեվազ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին, ըստ Ստեփանոս Օրբելյանի, հիմնադրել է Սյունյաց Սմբատ իշխանի կինը՝ Սոփի (Սոփիա) իշխանուհին։ 1920-ական թվականների սկզբին, կիսելով այլ բազմաթիվ եկեղեցիների ճակատագիրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվում է գյուղական պահեստի։ Աղոթասրահը, ավագ խորանն ու արևմտյան մուտքի բարավորը պատվում են սվաղի շերտով՝ իրենց տակ թողնելով որմնանկարներն ու վիմական արձանագրությունը։ 1950-ական թվականների կեսերին գյուղի բնակիչների հորդորով պահեստը հանվում է։ Եկեղեցին մասամբ սկսում է ծառայել իր հոգևոր նպատակներին՝ այստեղ կատարվում էր հանգուցյալների հոգեհանգիստը։Գյուղի բնակչության նախաձեռնությամբ և միջոցներով, որմնանկարները բացելու նպատակով քերվում է պատերի վրայի սվաղի շերտը (բացառությամբ ավագ խորանի), ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվում որմնանկարներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |