Էրդողանը հուսով է, որ Ռուսաստանը կսատարի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին

PanARMENIAN.Net - Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորություններ ունեն տարածաշրջանում: Մենք պետք է տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկենք, ինչը ենթադրում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Կիպրոսի խնդրի ու Մերձավոր Արեւելքի խնդիրների լուծում»,-հայտարարել է Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում: Թուրքիայի վարչապետը կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բոլոր ջանքերը գործադրել հակամարտության կարգավորման համար:



Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են հասնել այդ խնդիրների լուծմանը եւ ամեն կերպ կնպաստեն դրան: Միեւնույն ժամանակ Վ.Պուտինն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում կողմերն իրենք պետք է հասնեն փոխզիջման: «Ինչ վերաբերում է անցյալի բարդ խնդիրների, այդ թվում Ղարաբաղի հարցի, լուծմանը, փոխզիջումը պետք է գտնեն իրենք մասնակիցները: Մյուս պետությունները կարող են միայն միջնորդների եւ երաշխավորների դեր ստանձնել ստորագրված համաձայնագրերի կատարման համար»,-հայտարարել է Վ.Պուտինը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---