Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայում

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայում

PanARMENIAN.Net - Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

Նա նշել է, որ Ջուլֆալակյանը կարողացել է բարդ պայմաններում հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ամբողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայման կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Ջուլֆալակյանը 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի հաղթող է, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Նա 60 տարեկան է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---