Բրայզայի կարծիքով, Էրդողանի հայտարարությունը Հայաստանի մասին հայ-թուրքական հարաբերությունների վերջը չի դառնա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունները Լեհաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայ-թուրքական երկխոսության վերջը չի դառնա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան:



«Էրդողանի նման հայտարարությունը հայ-թուրքական բանակցությունների վերջը չի դառնա»,- ասել է ամերիկյան համանախագահը, հաղորդում է Trend.az-ը:



Թուրքիայի վարչապետը Վարշավա կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները երկրից կվտարեն 40 000 անօրինական բնակություն ունեցող հայերին: «Այսօր Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է 40 000 հայ: Նրանք եկել են մեր երկիր, որովհետեւ Հայաստանում տարբեր դժվարություններ են ունեցել: Եթե պահանջվի, մենք նրանց կվտարենք Թուրքիայից, բայց ինձ թվում է` դա անմարդկային կլինի»,- հայտարարել է Էրդողանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---