Եվրոպայում արգելվել է Աթաթուրքի մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը![]() 29 հոկտեմբերի 2024 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում արգելվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն Mustafa ֆիլմի ցուցադրությունը: Այն նախատեսվում էր հոկտեմբերի 25-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ ֆիլմը հանվել է ցուցակից: Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ, գրում է Ermenihaber-ը։ Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է: Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է: Օգոստոսին հայտնի դարձավ, որ Disney Plus-ը որոշել է հրաժարվել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պահանջել էր Disney-ից չեղարկել ռազմական հանցագործի, բռնապետի և մարդասպանի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |