Վրաստանում ձերբակալել են ընտրատեղամասում լցոնում կատարած ադրբեջանցու

Վրաստանում ձերբակալել են ընտրատեղամասում լցոնում կատարած ադրբեջանցու

PanARMENIAN.Net - Վրաստանում ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում լցոնում կատարած ադրբեջանցի Ռովշան Իսկենդերովին, որը ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանի բնակիչ է և իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ։ Ադրբեջանցին հայտնվել էր միջազգային ուշադրության կենտրոնում վիրուսային տեսանյութի շնորհիվ, որտեղ նա մի տրցակ քվեաթերթիկ է լցնում քվեատուփի մեջ։

Իսկենդերովը տեղի մունիցիպալիտետի փոխնախագահն է, գրում է Turan.az-ը։

Ըստ Վրաստանի ԿԸՀ–ի, իշխող «Վրցական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 54 տոկոսը, սակայն Վրաստանի նախագահն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են հոկտեմբերի 26–ի ընտրություններն ապօրինի և խարդախ։ Ապացույցների թվում ներկայացվել է նաև Իսկենդերովի մասնակցությամբ տեսանյութը թիվ 69 ընտրատեղամասից, որտեղ լցոնում է կատարում այլ պաշտոնյաների և ընտրական հանձնաժողովի անդամների ներկայությամբ։

Միջադեպը նկարահանել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության ադամը, որին հետո բռնության են ենթարկել և վտարել տեղամասից։

Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ էր արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---