ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հակամարտության կարգավորման անկյունաքարն է

PanARMENIAN.Net - 15 տարվա զինադադարը ԼՂ պետականության կայացման շարունակությունն է, դինամիկ համակարգի կառուցումը: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության «Վեստնիկ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:



«Անկասկած, ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես մենք կուզեինք, բայց մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, գլխավոր խնդիրները. ստեղծել ենք բանակ` անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եւ այդ ամենը տեղի է ունեցել պատերազմի եւ հետպատերազմյան զինադադարի պայմաններում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Գեորգի Պետրոսյանը նաեւ նշեց, որ ղարաբաղյան կողմի համար հակամարտության կարգավորման անկյունաքարը ԼՂ ապագա կարգավիճակի հարցն է, հաղորդում է Karabagh-news.com-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---