Ռուսաստանը պատրաստ է երկարացնել Թուրքիա գազամատակարարման պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել դեպի Թուրքիա ռուսական բնական գազի մատակարարման պայմանագրի երկարացման աշխատանքները, որը լրանում էր 2012-ին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ռուսական կառավարության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքների մամլո ասուլիսի ժամանակ:



«Ռուսական գազի մատակարարման համաձայնագրի ժամկետն այսպես կոչված արեւմտյան երթուղով, որը ստորագրվել էր 1986-ին, լրանում է 2012-ին,եւ մենք այսօր պայմանավորվել ենք այն մասին, որպեսզի անհապաղ սկսենք այդ համաձայնագրի երկարացման նախապատրաստումը», -ասել է Էրդողանը:



Նրա խոսքերով, Թուրքիայում հիշում են, որ Ռուսաստանը Թուրքիային գազամատակարարման հարցում երբեք չի մատնել:



«Եւ միշտ, դժվար պահերին, երբ մենք խնդիրներ ենք ունեցել փոխադրումների ապահովման հետ կապված, Ռուսաստանն օգնել է մեզ եւ անհրաժեշտ ծավալ է ապահովել»,- ասել է Էրդողանը:



«Ես իմ անունից եւ թուրք ժողովրդի կողմից շնորհակալություն եմ հայտնում»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոտսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---