Amnesty International. Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակն ավելի է վատթարացել՝ COP29-ի հյուրընկալող երկիր ընտրվելուց հետո![]() 4 նոյեմբերի 2024 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Բաքվում նախանշված ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին ընդառաջ միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ և իր առաջարկությունները ներկայացրել համաժողովի մասնակիցներին։ Ընդգծվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակն ավելի է վատթարացել այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին այն հայտարարվել է COP29-ի հյուրընկալող երկիր՝2024–ին իշխանությունները հետապնդել են ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների և լրագրողների, լռեցրել կլիմայական ճգնաժամի վերաբերյալ հիմնական ձայները, գրում է Factor.am-ը։ Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակ է՝ խոսքի, միավորումների և հավաքների ազատության իրավունքի երկարաժամկետ սահմանափակումներով։ Նշվում է նաև, որ խաղաղ բողոքի ցույցերը, այդ թվում՝ բնապահպանական խմբերի կողմից ղեկավարվող բողոքի ակցիաները, պարբերաբար բռնությամբ ճնշվում են, և ավելի քան 300 մարդ ներկայում բանտարկված է քաղաքական դրդապատճառներով։ «Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների աշխատանքը լրջորեն խոչընդոտվում է օրենքներով և իշխանությունների նկատմամբ իրական կամ ենթադրյալ քննադատության համար հատուցման մշտական սպառնալիքով, խոշտանգումները և բանտերում դաժան վերաբերմունքի այլ ձևերը տարածված են Ադրբեջանում, անպատժելիությունն արմատացած է»,–ասվում է զեկույցում։ Amnesty International-ը նշում է, որ շարունակում է հետևել Ադրբեջանում բռնաճնշումներին և արձանագրել խախտումները՝ ինչպես գագաթնաժողովի ընթացքում, այնպես էլ դրանից հետո: COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |