18 մայիսի 2009 - 22:46 AMT
Սիրիայում Հայաստանի դեսպանատունը նոր շենք է տեղափոխվել
Ս.թ. ապրիլի 16-ին Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը անհատույց սեփականության իրավունքով Դամասկոսում Հայաստանի դեսպանությանն է հատկացրել Դամասկոսի արեւմտյան Մեզզե թաղամասում գտնվող չորսհարկանի շինություն: Մայիսի 15-ին արդեն Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել է նոր շենք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: