Ավելի քան 50 երկիր ՄԱԿ-ից պահանջել է զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ![]() 5 նոյեմբերի 2024 - 12:27 AMT PanARMENIAN.Net - 52 երկիր և 2 միջազգային կազմակերպություն ՄԱԿ-ից պահանջել է զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ՄԱԿ-ին է փոխանցել հավաքական նամակը։ «Մենք համատեղ նամակ ենք գրել՝ կոչ անելով բոլոր երկրներին դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքն Իսրայելին։ Այդ նամակը, որը 54 կողմ է ստորագրել, նոյեմբերի 1–ին փոխանցել ենք ՄԱԿ»,–ասել է նա, գրում է Topwar.ru–ն։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ «զենք վաճառել Իսրայելին, նշանակում է մասնակցել Գազայի հատվածի բնակչության ցեղասպանությանը»։ Փաստաթուղթը ստորագրողների թվում են նաև ՌԴ–ն ու Չինաստանը։ Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Իսրայելի կողմից Գազայում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |