18 մայիսի 2009 - 23:14 AMT
«Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ
Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ փուլը: Կենտրոնական խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» համոզիչ հաղթանակ է տարել «Բանանցի» հանդեպ 1:4 հաշվով: Հաղթել են նաեւ «Միկան», «Ուլիսը» եւ «Շիրակը»: Վերջինս ութերորդ անգամ հաղթել է Երեւանի «Արարատին», առավելության հասնելով 1:3 հաշվով:

Այդպիսով, 8-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը»: Երկրորդ տեղում է «Բանանցը», իսկ երրորդում` «Միկան» է:

8-րդ փուլի խաղերը`
«Միկա»-«Գանձասար»-2:0
Գոլերը` Արամ Ոսկանյան-48 րոպե, Ստեփան Հակոբյան-64:
«Բանանց»-«Փյունիկ»-1:4
Գոլերը`Հենրիկ Մխիթարյան-4,15,69; Էդգար Մալաքյան-32 («Փյունիկ»), Արտակ Դաշյան-58 («Բանանց»):

«Արարատ»-«Շիրակ»-1:3
Գոլեր` Սերգեյ Էրզրումյան-9 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան-45+2 (11-մետրանոց), 75,85:

«Ուլիս»-«Կիլիկիա»-1:0
Գոլ`Հրայր Մկոյան-51:
Մրցաշարային դասավորությունը 8-րդ փուլից հետո.
1.«Փյունիկ»-22 միավոր
2.«Բանանց»-18 միավոր
3.«Միկա»-17 միավոր
4.«Ուլիս»-16 միավոր
5. «Շիրակ»-10 միավոր
6. «Կիլիկիա»-6 միավոր
7. «Գանձասար»-4 միավոր
8.«Արարատ»-0 միավոր: