Reuters. Առանցքային երկրների ղեկավարները չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29–ին

Reuters. Առանցքային երկրների ղեկավարները չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29–ին

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջատար տնտեսություններ ունեցող երկրների, այդ թվում ԱՄՆ–ի, Եվրամիության և Բրազիլիայի ղեկավարները չեն մասնակցի կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ–ի COP29 համաժողովոին, որն անցկացվելու է Բաքվում։ Այդ մասին ասվում է Reuters-ի հրապարակման մեջ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ներկա չի գտնվի COP29–ին՝ Բրյուսելում քաղաքական իրադարձությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

ԵՄ օրենսդիրները ստուգում են Եվրահանձնաժողովի նորընտիր կազմի անդամներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չի մասնակցի միջոցառմանը, որը մեկնարկում է նոյեմբերի 11–ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս չի մասնակցի Բաքվի COP29–ին։ Բրազիլիայի նախագահը չի մասնակցի վնասվածքի պատճառով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---