Երեւանում մեկնարկել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնը18 մայիսի 2009 - 23:31 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնը: «ՆՓԱԿ»-ի կազմակերպած փառատոնին մասնակցելու համար Երեւան են ժամանել ԱՊՀ ու Եվրոպայի փորձարարական կինոարտադրողների 1-ից 90 րոպե տեւողությամբ հարյուրավոր ֆիլմեր: Կինոփառատոնը կտեւի մայիսի 17-ից 24-ը եւ ամենօրյա կինոցուցադրություններից ու ֆիլմերի հեղինակների հետ քննարկումներից բացի կունենա նաեւ վարպետության դասեր հայտնի կինոռեժիսորների ու կինոքննադատների հետ: Փառատոնի մրցույթային ծրագիրը բաղկացած է մեկ կադր, կարճ եւ կինո առանց սահմանի անվանակարգերից: Փառատոնը արտադրական է, հայտ ներկայացրած հեղինակներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է` սցենար, նկարահանում, մոնտաժ: Արդյունքում, ձեւավորված ավանդույթի համաձայն ծրագրի գերիշխող մասը դեբյուտներ են: «Մեկ կադր մեկ րոպե» մրցույթը փառատոնի հիմնադիր ծրագիրն է: Մոնտաժի բացառումով 60 վրկ պատկերի նկարահանում: Այս դեպքում` սահմանափակումը փաստացի առավելություն է: Հեղինակը օժտված է կինոլեզվի հիմնական տարրերից օգտվելու, խոսքի ազատությամբ: Առավել քիչ տեխնիկական, ֆինանսական ծախսերի ու ժամանակի օգտագործմամբ ամբողջական ֆիլմ արտադրելու բացառիկ հնարավորությամբ: Հատկանշական է, որ փառատոնի տասնյակ հեղինակների ֆիլմեր ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոֆոռումներում եւ մրցանակների արժանացել: Փառատոնի փակմանը, որը տեղի կունենա մայիսի 24-ին, կհրապարակվեն հաղթողների անունները «Մեկ կադր մեկ րոպե» եւ կարճամետրած կինո (40 րոպեից ոչ ավել) անվանակարգերում: Փառատոնն անց է կացվում 2003 թվականից, իսկ նրա խորհրդանիշն է բրոնզե արձանիկն, որը վերակերտում է Գեղամա լեռների 5000-ամյա ժայռապատկերները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |