Աբխազիայի նախագահը հեռացել է մայրաքաղաքից, բայց հրաժարական չի տվել․ Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում![]() 16 նոյեմբերի 2024 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հեռացել է Սուխումից, սակայն հրաժարական չի տվել, ինչպես պահանջում էր ընդդիմությունը։ Նա այժմ գտնվում է հայրենի Տամիշ գյուղում։ Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում և մտադիր է ավելացնել ուժեը գրավված կառավարական շենքերի համալիրում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նոյեմբերի 15-ին ընդդիմությունը հայտարարել էր, որ Բժանիային մեկ ժամ ժամանակ է տալիս հրաժարական տալու համար, Բժանիան կոչ է արել ժողովրդին չտրվել սադրանքների։ Նա հայտարարել է, որ «կմնա Աբխազիայում և կշարունակի աշխատել»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահը չի ստորագրել ներդրումների մասին ռուս–աբխազական համաձայնության վերաբերյալ օրինագիծը հետ կանչելու մասին փաստաթուղթը, որն էր ցույցերի և դժգոհության առիթ էր դարձել։ Ընդդիմության ներկայացուցիչները դադարեցրել են բանակցությունները հանրապետության իշխանությունների հետ։ Ընդդիմությանն ու հասարակական կազմակերպություններին միավորող Համակարգող խորհուրդը կոչ է արել Աբխազիայի քաղաքացիներին հանրահավաքի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։ «Մեր խնդիրն է հասնել Բժանիայի հրաժարականին և կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում»,–ասվում է ուղերձում։ Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ «բողոքն ուղղված չէ ՌԴ դեմ», այլ ուղղված է «օլիգարխների դեմ՝ ինչպես ռուսաստանցի, այնպես էլ՝ աբխազ», գրում է BBC-ն։ Ավելի վաղ ցուցարարներն ամբողջությամբ քանդել են խորհրդանի, իսկ այնուհետև՝ նախագահական աշխատակազմի շենքի ցանկապատերը, ամբողջությամբ շրջապատել կառավարական շենքերը, ներխուժել խորհրդարան և մյուս կառավարական շենքեր։ Մարդկանց քանակը գնալով ավելացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |