Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի առաջին օրը ՀՀ–ն 3 ոսկի, 2 արծաթ և 2 բրոնզ է նվաճել

Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի առաջին օրը ՀՀ–ն 3 ոսկի, 2 արծաթ և 2 բրոնզ է նվաճել

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկած Ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել:

Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը և ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը:

60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանն առավելության է հասել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տերտերյանը 67 կգ քաշայինների եզրափակչում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի ըմբիշի նկատմամբ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը

65 կգ քաշայինների եզրափակչում Ավետիսյանը գոտեմարտել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ և դրամատիկ գոտեմարտում 9:7 հաշվով փայլուն հաղթանակ տարել:

Աղջիկների պայքարում 53 կգ քաշային Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին ու դարձել արծաթե մեդալակիր (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։

Մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել նաև ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը՝ եզրափակչում 4:8 հաշվով զիջելով Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին և դարձել բրոնզե մեդալակիր:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը. բրոնզե մեդալի համար պայքարում նա 9:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի ներկայացուցչի նկատմամբ։

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---