Հայաստանը մասնակցում է Milex-2009 սպառազինության 5-րդ միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Մինսկում բացվել է Milex-2009 Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 5-րդ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի պաշտպանության նախարար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի մամլո քարտուղարը, ցուցահանդեսին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:





Ցուցահանդեսին ներկայացվել են 145 ցուցանմուշներ 8 երկրներից, այդ թվում Հայաստանից, Բելոռուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Առանձին ցուցանակի վրա աշխատում են ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչները: Ցուցահանդեսը զբաղեցնում է մոտ 6 հազար քմ տարածք:



Բացելով Milex-2009-ը` Բելոռուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին նշեց, որ «ցուցահանդեսը կարող է համարվել երկրի պաշտպանական արդյունաբերության այցեքարտը եւ կոչված է զգալի դեր ունենալ պաշտպանական համալիրի հնարավորությունների մասին հասարակայնությանը տեղեկացնելու մեջ»: Նրա խոսքերով, ցուցահանդեսի նպատակը Բելոռուսի բոլոր առաջադեմ ձեռքբերումների ցուցադրությունն է ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, արդիականցման եւ վերանորոգման ոլորտում: Ներկայացված սպառազինությունները, ռազմական եւ հատուկ տեխնիկան ստեղծվել են տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հիման վրա, նշել է վարչապետը:



Հաջորդիվ ելույթ ունեցած ՀԱՊԿ պետքարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ «ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կազմակերպության անդամ-երկրների փոխգործակցությունն օբյեկտիվորեն կրում է սեղմ գործընկերության բնույթ եւ համապատասխանում է մեր շահերին»,- հաղորդում է Բելոռուսկիե նովոստին:



Ցուցահանդես պատրաստվում են այցելել 26 երկրների պաշտոնական պատվիրակություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---