Հայաստանը կծանոթանա արժեթղթերի շուկաներում մանիպուլյացիաների իրականացման կանխարգելման միջազգային փորձին

PanARMENIAN.Net - Երեւանում իր երկօրյա աշխատանքները սկսեց ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ նիստը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, խորհուրդը, որը 2008 թվականից գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված խորհուրդների կիրառման եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը:



Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են կոլեկտիվ ներդրումների ոլորտը կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, արժեթղթերի շուկաներում մանիպուլյացիաների իրականացման եւ ինսայդերական տեղեկությունների անօրինական օգտագործման կանխարգելման միջազգային փորձը:





ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:



Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրացիայի խորացումը, արժեթղթերի շուկայի կարգավորման միջազգային չափանիշների ձ-ավորման նպատակով համագործակցության ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի հետագա ազատականացման համար պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների - օրինական շահերի երաշխավորված - արդյունավետ պաշտպանության ապահովումը, - արժեթղթերի շուկայում արդյունավետ վերահսկման համակարգի ստեղծումը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---