Երվանդ Քոչարի 2 ստեղծագործություն ցուցադրվում է Փարիզում![]() 4 դեկտեմբերի 2024 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության հանդիսավոր բացման արարողությունը։ Ցուցադրության մեջ էր ներառված նաև Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն, հայտնում է Երվանդ Քոչարի թանգարանը։ Բացման խոսքում թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյը անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաեվ կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Երվանդ Քոչարը խորհրդային շրջանի հայ նկարիչ-արձանագործ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում։ 1984 թվականին Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել մաեստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |