Երեւանում բացվել է Ջոն Կիրակոսյանի լուսանկարների ու արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը19 մայիսի 2009 - 23:51 AMT PanARMENIAN.Net - «Հայ ծայրահեղ աղգայնականների ղեկավար»,-այսպես է բնութագրված Ջոն Կիրակոսյանը ԽՄԿԿ ԿԿ հղված փաստաթղթերից մեկում: Այդ մասին է ասել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, այսօր Հայաստանի ազգային արխիվում նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: «Նրա աշխատությունն, որի նպատակն էր Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումն էր, հույզերի ալիք բարձրացրեց սփյուռքում, քանի որ Խորհրդային Միությունում դեռեւս ոչ ոք չէր համարձակվել խոսել այդ ողբերգության մասին»,-ցուցահանդեսի բացմանն ասել է գիտական եւ հասարակական գործիչ Վլադիմիր Բարխուդարյանը: Արխիվային նութերից ցուցահանդեսի մասնակիցներին են ներկայացվել Ջոն Կիրակոսյանի անձնական եւ պաշտոնական լուսանկարները, ինչպես նաեւ նրան ուղղված փաստաթղթեր ու նամակներ: «Ջոն Կիրակոսյանն իրենից հետո հսկայական թվով փաստաթղթեր է թողել, որի մի մասը փոխանցվել է Ազգային արխիվ, սակայն տանը կան դեռեւս շատ նյութեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն»,-ասել է Կիրակոսյանի որդին` Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նա նաեւ հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ազգային արխիվի պահպանմանը հանձնել նրա ուսանողական տետրերը, դասախոսությունների գրառումները, ձեռագրերը: Մինչ սեպտեմբեր արխիվի այցելուները հնարավորություն կունենան տեսնել Երրորդ Հանրապետության առաջին արտգործնախարարի փաստաթղթերն ու լուսանկարները: Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929թ. Երեւանում: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժինը, այնուհետեւ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 60-ակններից ի վեր Ջ.Կիրակոսյանը զբաղվել է Արեւմտյան Հայաստանի պատմության խնդիրներով, քայլ առ քայլ բացահայտելով հայկական հարցի ստվերային ու քիչ ուսումնասիրված կողմերը, ինչին էլ նվիրել է իր ողջ կյանքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |