Բլինքենը հետխորհրդային երկրների քաղհասարակության հետ խոսել է Բաքվում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին![]() 7 դեկտեմբերի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Մալթայում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածների գործերին։ Ադրբեջանի քաղհասարակությունը ներկայացրել է քաղաքական իրավապաշտպան և էմիգրանտ, Էմին Հուսեյնովը։ Նա ասել է, որ հանդիպման ընթացքում պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի վերջին կալանավորման մասին, հայտնում է Turan.az-ը։ Ըստ Հուսեյնովի, Բլինքենը իրազեկ է եղել Սաֆարովի ձերբակալության մասին և նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածների գործերին։ Հուսեյնովն ասել է, որ իրավապաշտպանների և լրագրողների արդեն սովորական դարձած ձերբակալություններից բացի, Ադրբեջանում նոր միտում է ի հայտ եկել՝ հետապնդում են նաև «հակապատերազմական ակտիվիստներին»: Հուսեյնովը հանդիպմանն ասել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ ինստիտուցիոնալ և քաղաքական աջակցությունն Ադրբեջանի քաղհասարակությանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Հուսեյնովը նաև խնդրել է Բլինքենին ուշադրություն հրավիրել Եվրամիության երկրների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքներին աջակցելու մեծացման անհրաժեշտության վրա։ Հանդիպման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6–ին, Ադրբեջանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել, Meydan TV–ի 6 աշխատակից ձերբակալվել է «արտարժույթի ապօրինի ներմուծման» համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |