ՀՀ ներկայացուցիչները սկսում են պայքարը ծանրամարտի ԱԱ–ում![]() 7 դեկտեմբերի 2024 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները: Դեկտեմբերի 7-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ 61 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Չոլակյանը ելույթ կունենա B ենթախմբում։ Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են նաև Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Կանանց թիմում ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |