Կյանքից հեռացել է Օլեգ Յանկովսկին20 մայիսի 2009 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր կյանքի 66-րդ տարում կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Օելգ Յանկովսկին: Յանկովսկին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:Դերասան Օլեգ Յանկովսկուն հրաժեշտ կտան ուրբաթ օրը` մայիսի 22-ին «Լենկոմի» թատրոնում, որտեղ նա աշխատել է երկար տարիներ, հաղորդել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Օ.Յանկովսկին ծնվել է 1944թ.: Ավատելով Սարատովի թատերական ուսումնարանը, նա աշխատանքի անցավ Սարատովի դրմատիկ թատրոնում, որտեղ աշխատել է 1967-1973թթ.: «Ապուշի» բեմականացման մեջ իշխան Միշկինի դերը կատարելուց հետո, դերասանը հրավեր ստացավ Լենինյան կոմերիտմիության անվան («Լենկոմ») թատրոնից, որտեղ էլ աշխատում էր մինչ օրս: Օ.Յանկովսկին խաղացել է «Ցուցակներում ընդգրկված չէր», «Պայծառատեսը», «Լավատեսական ողբերգություն», «Համլետ», «Էմիգրանտների դպրոց», «Ճայը», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Բալակիրյովի խեղկատակը», «Ամուսնություն» եւ շատ այլ ներկայացումների մեջ: Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Իմ քնքուշ եւ նուրբ գազանը», «Հայելին», «Կարոտախտը», «Կրեյցերի սոնատը», «Սովորական հրաշքը» եւ այլն: Օլեգ Յանկովսկին ԽՍՀՄ ժողովրդական դերասան է (1991թ.), Լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1977թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987թ.), Վասիլեւ եղբայրների անվան Ռուսաստանի խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |