Սերգեյ Մովսիսյանն ավարտել է ելույթները «Բոսնիա-2009» գերմրցաշարում` զբաղեցնելով 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Բոսնիա եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում ավարտվել է շախմատի «Բոսնիա-2009» 39-րդ գերմրցաշարը: Սլովակիան ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մրցաշարի արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը:



Հայ շախմատիստը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ ոքի է խաղացել եւ երկու անգամ պարտություն է կրել` հավաքելով 5 միավոր:



Շախմատիստները միմյանց դեմ երկուական պարտիա են խաղացել:



Համոզիչ հաղթանակ է տարել ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովը, որը հավաքել է 7 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսել են բոսնիացի Բորկի Պրեդոեվիչն ու չինացի գրոսմայստեր Վան Հաոն, որոնք հավաքել են 5,5 միավոր: 5-րդ տեղը 4 միավորով զբաղեցրել է հնդիկ շախմատիստ Արի Կրիշնա Պենտալը, իսկ մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակում է Բոսնիայի եւս մեկ ներկայացուցիչ Իվան Սոկոլովը:



Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 10 500 եվրո է, որից 1-ին տեղի համար հատկացվել է 3000 եվրո, 2-ի համար` 2 500, իսկ 3-ի համար`2000, 4-ի համար` 1500, 5-ի` 1000 իսկ 6-ի համար` 500 եվրո:



Մրցաշարի միջին վարկանիշը 2691 կետ է:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---