ԵԱՏՄ ՀՆԱ-ն 2024-ի հունվար–սեպտեմբերին աճել է 4.1%-ով![]() 13 դեկտեմբերի 2024 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն 2024 թվականի 9 ամսում աճել է 4․1%-ով։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը «Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Դա նշանակում է, որ մենք շարունակում ենք կայուն աճը»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Վոլվաչը հավելել է, որ նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտուրն աճել է 12․3 %-ով։ Նա հավելել է, որ մինչև տարեվերջ կարող է որոշում ընդունվել Իրանին ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության պաշտոնական կարգավիճակ շնորհելու մասին։ Այժմ նման կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։ «Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովն ընթանում է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 12-13–ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |