5 մլն դրամ` «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին![]() 13 դեկտեմբերի 2024 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը նվիրաբերել է 5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ որպես ներդրում Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման գործում։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նպատակն է բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին: Evocabank-ի կարևոր նպատակներից մեկն էլ շարունակական աջակցությունն է կրթությանը, մշակույթին, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար։ Evocabank-ի նվիրաբերությունը կուղղվի հիմնադրամի կրթական ծրագրի իրականացմանը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ներկայիս և ապագա պատանի երաժիշտների համար՝ բացահայտելու իրենց տաղանդը և գրանցելու հաջողություններ ու հաղթանակներ Հայաստանում և արտերկրում։ Կրթական ծրագիրը կիրականացվի 6 հիմնական ուղղությամբ՝ 1.Վարպետության դասեր 2.Բեմական փորձ 3.Այցելություն համերգների 4.Թանգարանային այցեր 5.Օտար լեզվի դասեր Կրթաթոշակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ: Այս հինգ տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |