Հացի արտադրության գործում «Սթարը» սերտորեն համագործակցում է իտալական ընկերությունների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Երեւանում բացվել է «Սթարի» ժամանակակից հացի փուռը: Փռի բացմանը նախորդել է հացի արտադրության ոլորտի եվրոպացի մասնագետների երկար եւ քրտնաջան աշխատանքը, լրագրողներին է ասել գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:«Առաջին հերթին մեր նպատակն էր այնպիսի հաց արտադրել Հայաստանում, որը բարձր որակ կունենանր, համեղ կլինի եւ կընդունվի բնակչության կողմից»,-ասել է նա :

Իտալացի մասնագետների հետ միասին մշակվել է հացի տարբեր տեսակների` ռուսական, հայկական, իտալական հացի արտադրության տեխնոլոգիան: «Սակայն ավանդականի հետ միասին կարտադրվի նաեւ եվրոպական հաց, որը քիչ կալորիաներ է պարունակում, ինչպես նաեւ ավանդական ռուսական հաց»,-ասել է Քերոբյանը:



Օրեկան կարտադրվի 5-6 տ հաց, որի արժեքը կլինի 280 դրամ 1 կգ համար: Ներդրումները կազմել են 850 000 դոլար, իսկ փռում աշխատում է 50 մարդ:

Աշխատանքների առաջին փուլում սարքավորումների տեղադրման եւ փորձարկման համար հրավիրվել էր Մարտինիան Վարաշտեանուն` «Frital» իտալական ընկերության գլխավոր տեխնիկը: Այս ընկերությունից է «Սթար» սուպերմարկետների ցանցը ձեռք բերել հացթխման սարքավորումները: Դրան հաջորդեց հացի փռի մասնագետների վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը «Diamalteria Italiana» ընկերության զարգացման գիտական հետազոտությունների դեպարտամենտի առաջատար տեխնոլոգի կողմից: Այս ընկերությունը ավելի քան 100 տարվա փորձ ունի հացերի հումքի վերամշակման եւ արտադրության մեջ: Ջիանլուիջի Կաֆիերոյի հիմնական գործառույթը տեղացի մասնագետներին նորագույն սարքավորումների կիրառությամբ եվրոպական հացի թխման հմտությունները սովորեցնելն էր: «Սթարի» վերապատրաստված մասնագետների հետ համատեղ մենք արտադրել ենք 7 տեսակի եվրոպական հաց, որոնք աստիճանաբար կմտնեն հայ սպառողի սննդակարգ»,- նշեց Ջիանլուիջի Կաֆիերոն` ընդգծելով «Սթարի» հացթուխների բարձրակարգ հմտությունները հայկական հացի արտադրությունում: Պետք է նաեւ նշել, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են «Frital» ընկերության արտահանման մենեջեր Գրիգոր Բակալյանի հսկողության ներքո, ով Հայաստան էր ժամանել Իտալիայից:

Աշխարհահռչակ «Bongard» կորպորացիայի փռի կիրառությունը հնարավարություն է տալիս նվազագույնի հասցնել մարդու գործոնը հացի արտադրության գործընթացում եւ ապահովում է բացարձակ ստերիլություն եւ բարձր որակ: Ավելին, ներքին տեխնոլոգիական վերահսկողությունը թույլ չի տալիս չհամապատասխանող հումքի կիրառությունը, ինչը նշանակում է բացարձրակ նոր մոտեցում հացի որակին:

«Սթարում» համոզված են, որ իտալական ընկերությունների հետ համագործակցությունը բոլորովին նոր «թրթռոցներ» կբերի Հայաստանի հացի շուկա: Հացի` հայերի համար ամենանշանակալի մթերքի արտադրությանը նման ուշադրությունը եւս մեկ անգամ ապացուցում է «Սթարի» հաճախորդամետ քաղաքականությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---