ՀՀ սպառազինումից բողոքող Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը

ՀՀ սպառազինումից բողոքող Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը

PanARMENIAN.Net - ՀՀ սպառազինումից մշտապես բողոքող Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ 2025թ․ պաշտպանական ոլորտի ծախսերը կկազմեն բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 20 տոկոսը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այդ երկրի միլի մեջլիսում գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ռազմական հզորության ավելացումն Ադրբեջանի համար մշտապես առաջնահերթ խնդիր է եղել, գրում է APA-ն։

Նա հայտարարել է, որ ռազմական ծախսերը կկազմեն 2025թ․ ընդհանուր ծախսերի 20․6%–ը։

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025–ի համար կազմել է 5, 047 մլրդ դոլար՝ մոտ մեկ մլրդ դոլարով գերազանցելով 2024թ․ ռազմական ծախսերից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---