Բաքվում ԱՄՆ դեսպան․Մեղադրանքներն ԱՄՆ հասցեին ցինիկ են անիմաստ՝ առանց ԱՄՆ–ի «դարի գործարքն» անհնար կլիներ

Բաքվում ԱՄՆ դեսպան․Մեղադրանքներն ԱՄՆ հասցեին ցինիկ են անիմաստ՝ առանց ԱՄՆ–ի «դարի գործարքն» անհնար կլիներ

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ցինիկ և անիմաստ է անվանել ԱՄՆ հասցեին հնչող Ադրբեջանի պաշտոնյաների մեղադրանքները՝ հավելելով, որ այս տարի նշվում է «դարի գործարքի» 30–ամյակը, որը հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ–ի։

«Ադրբեջանի նախաձեռնությունն ու ԱՄՆ քաղաքական աջակցությունն ու ներդրումները փոխեցին պատմության ընթացքը։ Այն ժամանակ կնքված պայմանագրերն ու ստեղծված ենթակառուցվածքները Ադրբեջանին դարձրեցին գլոբալ էներգետիկ անվտանգության խոշոր ու հուսալի մասնակից»,–ասել է նա, հայտնում է Turan.az-ը։

«Շատ մեղադրանքներ հնչեցին ԱՄՆ հասցեին «Ադրբեջանին վնասելու անիմաստ դավադրությունների մասին»,–ասել է նա։

Նա նաև խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ հետագա համագործակցության լավ հեռանկարների մասին։

Մալթայում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին։ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնում տագնապով են հետևում Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածների գործերին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---