ՀՀ–ում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր կմեկնարկի![]() 17 դեկտեմբերի 2024 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում նախատեսվում է մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր մեկնարկել։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Ծրագրի հաստատումը պայմանավորված է պետական և մասնավոր թատրոնների միջև ազատ մրցակցությունը խթանելու, վերջինների գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու և բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ ծրագրի կիրարկումը կնպաստի Հայաստանում մասնավոր թատրոնների և թատերախմբերի գործունեությանը: Մասնավոր թատրոններին տրամադրվելիք աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ թատերական ենթակառուցվածքների՝ ազատ բեմական տարածքների, փորձատեղերի և այլ բաղադրիչների տրամադրման ձևաչափով։ Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի շահառուներն են ՀՀ–ում գործող և պետության կամ համայնքների կողմից չստեղծված նորարարական և փորձարարական թատերական գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |