Երեւանում կտեղադրվի ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաբաջանյանի հուշարձանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանով բրոնզե հուշարձանի էսքիզի մրցույթ է հայտարարում:



Հուշարձանը կտեղադրվի Երեւանի Ավան համայնքի Հ. Բաբաջանյան փողոցի վրա գտնվող հարակից կանաչապատ տարածքում:

Մինչ 2009թ. հուլիսի 1-ի 12:00 անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային էսքիզն ու 0,5 մ բարձրությամբ գիպսե մակետը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 1-ից հետո:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---