ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ԱԳԳԾ իրականացման արդյունքները20 մայիսի 2009 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչները: Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության քաղաքական երկխոսությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորություններին, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման խնդիրներին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների 18 ներկայացուցիչները, որոնք բարձր գնահատեցին ԱԳԳԾ իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ կատարեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ ՀՀ Զինված ուժերի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին: Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` քաջալերելով Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին ավարտին հասցնելու հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին նախորդել էր Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ, որի ընթացքում քննարկվեց Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |