Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող ապահով զգալ, քանի դեռ Սիրիայում ահաբեկիչներ են գործում![]() 18 հունվարի 2025 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող ապահով զգալ, քանի դեռ Սիրիայում ահաբեկիչներ են գործում։ Նա այդ մասին ասել է Կայսերիում անցկացվող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) VIII համագումարում։ Իր խոսքում նա անդրադարձել Սիրիայի ներկայիս իրադարձություններին։ Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը վճռական քայլեր է ձեռնարկում նոր կառավարության ձևավորման ուղղությամբ, որը պետք է որոշի երկրի ապագան, սակայն, քանի դեռ տարածաշրջանում գործում են զինված ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիան չի կարող լիովին անվտանգ լինել։ Այդ մասին հայտնել է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։ Էրդողանը հիշեցրել է նաև, որ վերջին տարիներին որոշ ուժեր Սիրիան և Մերձավոր Արևելքը վերածել էին քաոսի գոտու։ Նրա խոսքով՝ այդ ուժերը դեռ փորձում են կրկնել իրենց ծրագրերը, սակայն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ժամանակն ավարտվել է, և այդ կազմակերպությունը շուտով կմնա անցյալում, գրում է «Վեստնիկ Կավկազա»–ն։ «Ահաբեկիչները կամ կամավոր կդնեն իրենց զենքերը, կամ նրանց կդրդեն դրան։ Թուրքիայում ահաբեկչության տեղ չկա ապագայում», — եզրափակել է Էրդողանը։ 2024–ի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |