Նեւադայի հայերը պահանջում են նահանգապետից լուծարել հակահայկական հռչակագիրը

PanARMENIAN.Net - ANC-Nevada-ն հանդես է եկել Նեւադայի նահանգապետ Ջիմ Գիբբոնսի հռչակագրի դեմ, որը մարտի 31-ը հռչակում է ադրբեջանցիների հիշատակի օր: Նահանգապետի հռչակագրում նաեւ նշվում է 10 հազար ադրբեջանցիների մահվան մասին, որոնք մահացել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ 1918-ին Բաքվում այսպես կոչված «մարտյան ջարդերում»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ANC Nevada-ից: Այդ հռչակագրի ընդունումն առաջացրել է նահանգի հայ համայնքի զայրույթը: «Նեւադայի հայ համայնքն ապշած է, որ նահանգապետն այդպես հեշտությամբ մոլորության մեջ է ընկել, ինչին նպաստել են ադրբեջանական եւ թուրքական լոբբիները»,- հայտարարել է ANC Nevada ներկայացուցիչ Ռազմիկ Ալբոն: ANC Nevada-ն նամակ է հղել նահանգապետին, որում իր զայրույթը եւ հիասթափությունն է արտահայտել կապված նրա հետ, որ հռչակագրում ԼՂՀ ներկայացվել է որպես Ադրբեջանի մաս:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---