Թուրքիային խոստացել են ԵՄ ընդունել

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Եվրահանձնաժողովը ԵՄ այժմյան եւ ապագա նախագահների հետ միասին հավաստիացրել է Թուրքիային, որ նրա անդամակցությունը ԵՄ-ին շարունակում է մնալ օրակարգում` անկախ Գերմանիայի ու Ֆրանսիայի առարկություններից



«Եվրահանձնաժողովը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը շարունակելուն` բանակցությունների այն մոդելի հիման վրա, որը միաձայն ընդունվել է ԵՄ անդամ բոլոր երկրների եւ Թուրքիայի կողմից 2005-ին»,-հայտարարել է ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Ռենը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ բանակցությունների արդյունքում:



Նման հայտարարություններ են արել նաեւ ԵՄ-ում նախագահող Չեխիայի արտգործնախարար Յան Կոգոուտը եւ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, որի երկիրը կնախագահի ԵՄ-ում հուլիսի 1-ից:



Ըստ Դավուդօղլուի, Անկարան լիարժեք անդամակցությունն է համարում բանակցային գործընթացի միակ ընդունելի ելքը, գրում է EUobserver.com-ը:



Թուրքիան, որն անդամակցության թեկնածու է դարձել դեռեւս 1999թ., սկսել է բանակցել անդամակցության վերաբերյալ 2005թ. հոկտեմբերին, սակայն ձեռնամուխ է եղել համաձայնագրի 35 կետերից միայն 10-ի կատարմանը եւ միայն մեկն է կատարել ամբողջությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---