Ադրբեջանը կրկին շանտաժի է ենթարկում տարածաշրջանը

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի շաբաթում էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բորբոքում է կրակը կովկասյան կաթսայի տակ: Ինչպես գրում է Christian Science Monitor-ը, երբ ապրիլին Թուրքիան համաձայնվեց «ճանապարհային քարտեզի» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Բաքուն ցասման մեջ էր: «Բանը նրանում է, որ Հայաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղին, որը խորհրդային կայսրության փլուզումից հետո դարձավ արյունահեղ մարտերի դաշտ, որոնք հետո վերածվեցին Հարավային Կովկասի ամենատեւական «սառեցված հակամարտության»: Թուրքիայի վրա ազդելու համար Ադրբեջանն օգտվեց իր միակ ունեցած լծակից` նավթից ու գազից: Եթե թուրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն որպես նախապայման չառաջադրեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար (իսկ Հայաստանը դեմ է դրան), Nabucco գազամուղի նախագիծը կցրվի որպես ծխի քուլա, ամեն դեպքում Ադրբեջանն ակնարկում է Թուրքիային այդ մասին: Նա նաեւ սպառնացել է զրկել Թուրքիային «արտոնյալ գնորդի» կարգավիճակից եւ ադրբեջանական գազի ու նավթի արտահանման երթուղուց: Այս առումով այլընտրանք կարող է ծառայել Ռուսաստանը»,-գրում է թերթն` ընդգծելով, որ տարածաշրջանը չափազանց փոքր է, իսկ խաղադրույքները շատ մեծ են, քաղաքականությունն էներգետիկայից տարանջատելու համար: Երկու գիծն էլ միաժամանակ է պետք տանել, թեեւ, հնարավոր է, տարբեր հարթակների վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---