Երեւանում տեղի է ունեցել երիտասարդ ջազային կատարողների առաջին մրցույթը

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ անց է կացվում «ԴԵԲՅՈՒՏ» երիտասարդ երգիչների մրցույթ` ջազ, ջազ-ռոք, սոուլ, բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ, ֆանք, էթնո-ջազ, ավանգարդ-ֆոլկ, ուորլդ ֆյուժն եւ հարակից ժանրերում: Մրցույթի նպատակն է` բացահայտել, աջակցել եւ հանրային ճանաչում բերել տաղանդավոր սկսնակ երգիչներին, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեության առաջին քայլերն են ձեռնարկում: «ԴԵԲՅՈՒՏին» մասնակցելու համար 50 հայտ էր ներկայացվել:



Հայտնի երաժշտական պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին ընտրական լսումների արդյունքում կիսաեզրափակիչ փուլի համար ներկայացրել էր 15-ից 30 տարեկան տասներեք մասնակցիների, որոնցից 7-ը ընտրվել են մրցույթի եզրափակիչ փուլում վիճարկելու մրցույթի գլխավոր «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ» եւ Սեդրակ Դավիդյանի անվան «ԳԵՂԵՑԻԿ ԴԵԲՅՈՒՏ» մրցանակները: Նախատեսվում է նաեւ Հատուկ մրցանակ-պատվոգիր Հայկական Ջազի վարպետների կողմից:





Նախագծի կազմակերպիչները եւ գործընկերները պատրաստակամորեն կաջակցեն «ԴԵԲՅՈՒՏԻ» մրցանակակիրների պրոֆեսիոնալ առաջընթացին` օգնելով վերջիններիս ինքնաբացահայտվելու եւ հանրային ճանաչում ստանալու համար` ներգրավելով անհրաժեշտ զանգվածային լրատվամիջոցների:



Եզրափակիչ փուլի լսումները տեղի կունենան պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությամբ համերգի ձեւաչափով` հանդիսատեսի ներկայությամբ: Համերգին ներկա կլինեն նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հանրաճանաչ երաժիշտներ եւ երաժշտագետներ, պրոդյուսերներ, նախագծի գործընկերներ, պատվավոր հյուրեր:



«ԴԵԲՅՈՒՏ 2009» Եզրափակիչ համերգը տեղի կունենա «ՔԱՄԵԼԵՈՆ» ակումբում 2009 թ. մայիսի 21-ին` ժամը` 19:00-ից 22:00-ը: Ժյուրիի կազմի մեջ մտնում են` Մարտին Վարդազարյան` արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Աննա Մայիլյանը` հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի, Նաիրա Գյուրջինյանը` «ՋԵԶԼ» եւ «ՎԱՂՈՐԴՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐ» ջազ-էստրադային վոկալ համույթների գեղարվեստական ղեկավար, Սարգիս Մնոյանը` Սիթի ՖՄ ռադիոկայանի գլխավոր պրոդյուսեր, Գասպար Մխիթարյանը` «Քամելեոն» ակումբի տնօրեն, Արմեն Մանուկյանը` www.armjazz.net կայքէջի գլխավոր խմբագիր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---