Մոսկվայում տեղի է ունեցել պոնտական հույների ցեղասպանության հիշատակին նվիրված ցույց

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ) պաշտպանել է Մոսկվայի հունական համայնքին եւ հարգել Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՌՀՄ մամլո ծառայությունը, Մոսկվայում Հաղթանակի հրապարակում Մոսկվայի հունական համայնքի կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել` նվիրված Օսմանյան Թուրքիայում մալազիական Պոնտոսի հույների ցեղասպանության Հիշատակի օրվան: Ռուսաստանի Հայերի միությունը պաշտպանել է այդ ակցիան` համերաշխություն հայտնելով Ռուսաստանի հունական համայնքի ներկայացուցիչներին:



Այնպիսի օրերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օրը եւ պոնտական հույների ցեղասպանության Հիշատակի օրը, ամբողջ աշխարհում կարելի է նկատել քրիստոնյա ժողովուրդների միասնություն եւ համերաշխություն, որոնք տուժել են Օսմանյան Թուրքիայում թուրքական իշխանությունների անմարդկային քաղաքականության հետեւանքով:



Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել Մոսկվայի հունական համայնքի փոխնախագահ Ալբերտ Յանակովը եւ ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Ղուկասյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---