Հունգարիան կօգնի Հայաստանին միանալու եվրոպական ընտանիքին

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը:



Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ բավական պասիվ է երկու երկրների խորհրդարաների միջեւ համագործակցությունը: Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ ինքը, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:



Զրուցակիցները բարձր գնահատեցին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված եւ օգտվելու է քաղաքական ու տնտեսական արդիականացման այդ գործընթացում Եվրամիության ընձեռած բոլոր հնարավորություններից:



Հունգարական կողմն իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունն օգտակար լինել եւ աջակցել Հայաստանին` եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին սխալներից զերծ մնալու գործում, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---