Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

PanARMENIAN.Net - Հայ դերասարանների մասնակցությամբ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այդ մասին «Ինստագրամի» իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմում նկարահանված Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, հայտնում է Արմենպրեսը։

Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---