Սնուփ Դոգը վերադարձրել է Երևանում չեղարկված համերգի հոնորարը![]() 13 փետրվարի 2025 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռեփեր Սնուփ Դոգն ամբողջությամբ վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը այն հոնորարը, որը ստացել էր Երևանում կայանալիք, սակայն չեղարկված համերգի համար։ Այդ մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը: Հանձնաժողովը վարույթ էր հարուցել՝ ուսումնասիրելու 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, սակայն չկայացած համերգի ֆինանսավորման հարցը, որը կարող էր պարունակել արգելված պետական օժանդակության հատկանիշներ։ Photo. AP ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |