Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում![]() 15 փետրվարի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 14-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմն ավարտելու քայլերը, հայտնում է Նախագահի գրասենյակը։ Նրանց զրույցը հաջորդել է Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հանդիպումներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Առաջնորդները քննարկել են, թե ինչպես կարող են եվրոպական երկրները համակարգված աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ արդար խաղաղություն ապահովելու համար։ «Եվրոպան պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ», – ըստ հաղորդագրության՝ ընդգծել է Զելենսկին, հայտնում է The Kyev Independent-ը։ Նախագահի գրասենյակը նշել է, որ քննարկման առանցքում եղել են «անվտանգության երաշխիքները և Ֆրանսիայի առաջարկները»։ Չնայած դրանց մանրամասները չեն հրապարակվել, Զելենսկին և Մակրոնը նախկինում խոսել են Արևմտյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ Ուկրաինայում հնարավոր զինադադարը վերահսկելու համար։ Չնայած Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ձգտմանը՝ ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարությունները կասկածի տակ են դրել այդ հեռանկարը։ Զելենսկին և Մակրոնը իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Թրամփի հեռախոսազրույցին Պուտինի հետ։ «Եթե նախագահ Թրամփը կարող է իսկապես համոզել նախագահ Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, դա հիանալի նորություն է», – գրել է Մակրոնը X-ում՝ Զելենսկու հետ խոսելուց հետո։ «Այնուհետև միայն ուկրաինացիները կկարողանան վարել ամուր և տևական խաղաղության շուրջ բանակցությունները։ Մենք կօգնենք նրանց այս ջանքերում»։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» չխոսելու սկզբունքի պաշտպանելու համար։ «Ապագայում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը կախված է այսօրվա միասնությունից», – ասել է նա։ Փետրվարի 12-ին Ռամշտայնի գագաթնաժողովում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը նշել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը «իրատեսական արդյունք» չէ խաղաղության բանակցությունների համար։ Նա նաև հայտարարել է, որ երկրի 2014 թվականի սահմաններին վերադառնալը «անիրատեսական նպատակ» է։ Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով պատերազմի դադարեցման հարցը։ Այնուհետև Թրամփը զանգահարել է Զելենսկուն։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |