Ռուբիո․ ԱՄՆ-ն փետրվարի 24–ին Ուկրաինային վերաբերող բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի քննարկմանը![]() 22 փետրվարի 2025 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստվում է փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը ներկայացնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին բանաձև։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր միկրոբոլոգում։ Փաստաթուղթը կքննարկվի այդ օրը։ Նրա խոսքով՝ այդ օրը ԱՄՆ-ն «ՄԱԿ-ին կառաջարկի պատմական բանաձև, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ «խաղաղության ճանապարհ հարթելու համար», գրում է ՏԱՍՍ–ը։ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավատարիմ է Ուկրաինայի հակամարտությունն ավարտին հասցնելու գաղափարին»։ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարության համաձայն, որը կցվել է գրառմանը, Վաշինգտոնը ձգտում է «այնպիսի կարգավորման, որը կապահովի երկարատև խաղաղություն»։ Ամերիկացի դիվանագետները նշել է, որ մշակված բանաձևը «համապատասխանում է այս դիրքորոշմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության՝ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին»։ Փաստաթղթում ասվում է, որ բոլոր երկրները, որոնք կիսում են «ՄԱԿ-ի հիմնարար արժեքները, պետք է համաձայնեն, որ խաղաղության հասնելը հնարավոր է»։ Բացի այդ, նշվում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «սարսափելի է, ՄԱԿ-ը կարող է օգնել այն ավարտին հասցնել, իսկ խաղաղության հաստատումը հնարավոր է»։ «Մենք հավատում ենք, որ եկել է մեր ներդրումն ունենալու պահը հակամարտության ավարտի համար։ Բանաձևի ընդունումը մեր հնարավորությունն է խթանելու խաղաղության ուղղությամբ առաջընթացը», - նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է համահեղինակ դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին։ Փոխարենը Վաշինգտոնը ներկայացրել է սեփական տարբերակը, որտեղ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աղբյուրը հայտնել է, որ Եվրամիության մի քանի երկրների ներկայացուցիչներ ուրբաթ օրը արտակարգ հանդիպում են նախատեսել՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում քննարկելու համար։ Անդրադառնալով այն փաստին, որ ԱՄՆ-ն հրաժարվել է համահեղինակ դառնալ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ դա «վկայում է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության պրագմատիզմի մասին»։ Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը բազմիցս նշել է, որ իր գլխավոր կարգախոսն առողջ բանականությունն է, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |