Բելառուսի ԶԼՄ-ներ. «Արեւելյան գործընկերությունը» ՎՈՒԱՄ-ի լավ հղկված տարբերակն է

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» նախագիծը օդից չի առաջացել կամ բացառապես Ստոկհոլմից կամ Վարշավայից; Ինչպես գրում է afn.by կայքէջը, ՎՈՒԱՄ-ն անմիջական առնչություն ունի «Արեւելյան գործընկերության» հետ: «Իրոք, առաջին հայացքից «Արեւելյան գործընկերությունը» նույն ՎՈՒԱՄ-ն է` գումարած Հայաստանն ու Բելառուսը: Սակայն մի շարք սկզբունքային պահեր թույլ են տալիս պնդել, որ ԵՄ-ն աշխարհաքաղաքական բեկման է հասել հետխորհրդային տարածքում: «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկվեցին եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը: Մինչ այդ Երեւանն ու Բաքուն հանդիպում էին միայն ԱՊՀ-ում: Բացի այդ, մասնակիցների թվում է նաեւ Բելառուսը, որը Ռուսաստանի գործընկերն է Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությունում, այսինքն ռուս-բելառուսական ինտեգրման անդամ է, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ, որը ընթացիկ տարվա հունիսից կգլխավորի ՀԱՊԿ-ն: Հաշվի առնելով այս փոփոխությունները, բելառուսական ԶԼՄ-ները արձանագրում են, որ «Արեւելյան գործընկերությունը» բացասաբար է ազդում ՌԴ ազդեցության ոլորտի վրա հետխորհրդային տարածքի արեւմտյան եւ հարավային մասում:



Չնայած նրան, որ ՎՈՒԱՄ-ը շարունակում է գործել, Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ՎՈՒԱՄ-ի անմիջական շարունակությունն է:

Արեւմուտքը եզրակացություններ արեց եւ լավ հղկեց ՎՈՒԱՄ-ի «նոր խմբագրությունը»` «Արեւելյան գործընկերությունը», վերացնելով ռազմաքաղաքական թեման, ինչը հասկանալի է Վրաստանի պարտությունից հետո, եւ ավելացնելով սոցիալ-տնտեսական ու հումանիտար խնդիրները:



Ծրագիրը սերտորեն կապակցված է ԵՄ-ին եւ, բնականաբար, անուղղակի կերպով նաեւ ՆԱՏՕ-ին: Եվրամիությունը կիրականացնի բոլոր գործընթացների ու նախագծերի անմիջական ղեկավարումը, որոնք նախատեսված են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:



Այս պահը հստակ գնահատական է պահանջում: Հարկ է նշել, որ չնայած «Արեւելյան գործընկերության» եվրամիութենական բնույթին, ծրագրի հիմնական օպերատորը Վարշավան է: Փաստորեն Լեհաստանը ԵՄ-ի հովանու ներքո ընդլայնում է սեփական քաղաքական-տնտեսական ազդեցության ոլորտը հետխորհրդային տարածքում»,-ասվում է բելառուսական կայքում զետեղված այս հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---